Jump to content

Կառլո Պինսոլյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլո Պինսոլյո
Carlo Pinsoglio
Պինսոլյոն Մոդենայի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1990(1990-03-16)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Մոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
Հասակ 194 սմ
Քաշ 72 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 31
Պատանեկան կարիերա
2000-2010 Իտալիա Յուվենտուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Իտալիա Յուվենտուս 0 (0)
2010-2011   Իտալիա Վիարեջո 25 (0)
2011-2012   Իտալիա Պեսկարա 5 (0)
2012-2014 Իտալիա Վիչենցա 23 (0)
2013-2014   Իտալիա Մոդենա 36 (0)
2014-ներկա Իտալիա Յուվենտուս 0 (0)
2014-2015   Իտալիա Մոդենա 40 (0)
2015-2016   Իտալիա Լիվորնո 36 (0)
2016-2017   Իտալիա Լատինա 39 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Իտալիա Իտալիա Մ19 0 (0)
2009-2010 Իտալիա Իտալիա Մ20 2 (0)
2011-2012 Իտալիա Իտալիա Մ21 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 10-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 10-ի, 2018

Կառլո Պինսոլյո (իտալ.՝ Carlo Pinsoglio, մարտի 16, 1990(1990-03-16)[1][2][3], Մոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Յուվենտուսի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինսոլյոն Յուվենտուսի ակադեմիայի սան է։ 2010 թվականին փոխադրվեց ակումբի առաջին կազմ, և նույն մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվեց Իտալիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Վիարեջո, որտեղ նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ Այստեղ Պինսոլյոն անցկացրեց 27 հանդիպում և 2011 թվականի հունիսի 30-ին վերադարձավ Յուվենտուս։ 2011 թվականի հուլիսին Չիրո Իմոբիլեի հետ վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Պեսկարա[5]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 10-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[6]։ Պեսկարայում Պինսոլյոն հանդես էր գալիս որպես երկրորդ դարպասապահ և անցկացրեց ընդամենը 5 խաղ առաջնությունում։ 2012 թվականի հունվարին Յուվենտուսը հետ կանչեց Պինսոլյոյին և համատեղ սեփականության իրավունքով վաճառեց նրա տրանսֆերը Վիչենցային։

2012 թվականի հունվարին Պինսոլյոն տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Վիչենցա[7]։ Նրա տրանսֆերային արժեքի 50%-ը գնահատվեց 1․5 միլիոն եվրո, և նա մտավ Ֆաուստո Ռոսսիի տրանսֆերի մեջ։ Պինսոլյոն կրկին խաղում էր որպես երկրորդ դարպասապահ և իր առաջին 5 ամիսներում անցկացրեց 3 հանդիպում, իսկ Վիչենցան դուրս մնաց Սերիա B-ից։ Այնուամենայնիվ, Վիչենցան պահպանեց իր դիրքը առաջնությունում, քանի որ Լեչչեն հայտնվեց խաղադրույքների սկանդալի մեջ և հեռացվեց Սերիա B-ից[8]։

2012-13 մրցաշրջանը Պինսոլյոն սկսեց որպես թիմի հիմնական դարպասապահը՝ անցկացնելով 20 հանդիպում, սակայն կորցրեց իր դիրքը 2013 թվականի հունվարին։ Այս մրցաշրջանում Վիչենցան դուրս մնաց Սերիա B-ից։ 2013 թվականի հունիսի 20-ին Յուվենտուսի և Վիչենցայի միջև համատեղ սեփականության պայմանագիրը երկարաձգվեց, և Պինսոլյոն շարունակեց մնալ Վիչենցայի ֆուտբոլիստ։

2013 թվականի հուլիսի 23-ին Պինսոլյոն վարձավճարով տեղափոխվեց Մոդենա։ Այստեղ նա անցկացրեց 39 հանդիպում՝ բաց թողելով 38 գնդակ և 14 խաղում իր դարպասը պահելով անառիկ։

Վերադարձ Յուվենտուս

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 20-ին Յուվենտուսը հայտարարեց Պինսոլյոյի լրիվ տրանսֆերը 700․000 եվրոյի դիմաց գնելու մասին։ Իտալացին կնքեց 3 տարվա պայմանագիր։

2014 թվականի հուլիսի 4-ին Պինսոլյոն վերադարձավ Մոդենա 1 տարվա վարձավճարով[9]։ Այստեղ նա անցկացրեց 44 հանդիպում։

2015 թվականի օգոստոսի 3-ին Պինսոլյոն վարձավճարով տեղափոխվեց Լիվորնո։ Լիվորնոյում նա մասնակցեց 38 հանդիպման և բաց թողեց 47 գնդակ։

2016 թվականի հուլիսին Պինսոլյոն վարձավճարով միացավ Լատինային։ Իտալացին այստեղ անցկացրեց 41 հանդիպում, իսկ Լատինան դուրս մնաց Սերիա B-ից։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինսոլյոն ներկայացրել է Իտալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։ Իտալիայի Մ21 հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2011 թվականի փետրվարի 8-ին՝ Անգլիայի դեմ ընկերական խաղում[10]։ Բացի դրանից, անցկացրել է ևս 8 հանդիպում մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 10-ի դրությամբ[11]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիարեջո 2010-11 25 0 0 0 2 0 27 0
Պեսկարա 2011-12 5 0 1 0 0 0 6 0
Վիչենցա 2011-12 3 0 0 0 0 0 3 0
2012-13 20 0 3 0 0 0 23 0
Ընդհանուր 23 0 3 0 0 0 26 0
Մոդենա 2013-14 36 0 0 0 3 0 39 0
2014-15 40 0 2 0 2 0 44 0
Ընդհանուր 76 0 2 0 5 0 83 0
Լիվորնո 2015-16 36 0 2 0 0 0 38 0
Լատինա 2016-17 39 0 2 0 0 0 41 0
Յուվենտուս 2017-18 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 204 0 10 0 7 0 221 0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Italy - C. Pinsoglio - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  5. «Delfino Pescara 1936 - Club's profile 11/12» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  6. «Delfino Pescara 1936 - FC Crotone, Sep 10, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  7. «Calciomercato Pescara, ufficiale: Pinsoglio al Vicenza». IlPescara. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  8. «The Italian football betting scandal - A definitive timeline | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  9. «UFFICIALE: Modena, ancora un anno di prestito per Pinsoglio - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  10. «Macheda tames Young Lions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  11. «Carlo Pinsoglio». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Պինսոլյո» հոդվածին։